Անցնում ենք ժամանակացույցով սահմանված հովհարային անջատումներին․ «Արցախէներգո»
Ինչպես նախապես հայտարարվել էր, այսօր «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ–ն «Թարթառ» ՀԷԿ-ում իրականացրել է վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, ինչի պատճառով հնարավոր չէր շահագործել «Թարթառ» ՀԷԿ-ը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախէներգո»-ն։
Նշվածով պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում իրականացվել են ոչ պլանային անջատումներ։
Ներկա պահին վթարը վերացված է, և ժամը 19։00-ից անցնելու ենք օրվա ժամանակացույցով սահմանված հովհարային անջատումներին։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը։