շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անցած մեկ օրվա ընթացքում ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Անցած մեկ օրվա ընթացքում ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշենի շրջաններում։

Ապահովվել է հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյան ուղեկցումը Գորիս – Ստեփանակերտ երթուղով:

Մարդասիրական ակցիա Է անցկացվել՝ Մարտակերտի շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրելու համար:

Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2520,6 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով պահպանվում է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: