երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ում Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը քննարկել է ԼՂ հարցը

ԱՄՆ-ում Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը քննարկել է ԼՂ հարցը

Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը ԱՄՆ-ում քննարկել է թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում ու Աղֆանստանում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, տեղեկացնում է ՛՛Անադոլուն՛՛:

Նշվում է, որ Քըլըչի գլխավորած պատվիրակության կազմում եղել են Թուրքիայի իշխող ՛՛Արդարություն ու զարգացում՛՛ կուսակցության, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։

Թուրք խորհրդարանականները բանակցություններ են վարել ամերիկյան Սենատի երկու կուսակցությունների օրենսդիրների, հրեական լոբբիի ներկայացուցիչների և ԱՄՆ Առևտրի պալատի անդամների հետ։ 

Ինչպես հայտնել է Քըլըչը՝ ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ԱՄՆ-ում քաջատեղյակ են, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղյան հարցում։ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների «օկուպացիան ճանաչված իրողություն է ՄԱԿ-ի մակարդակով։ Մենք կրկին ԱՄՆ ներկայացուցիչներին ենք ներկայացրել Անկարայի տեսակետը այդ հարցում՛՛:

 

 

  • Կիսվել: