շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
ԱՄՆ նպատակն է Հայաստանը Ռուսաստանից վերջնականապես կտրելը և վերակողմնորոշելը դեպի Արևմուտք․ Զախարովա

ԱՄՆ նպատակն է Հայաստանը Ռուսաստանից վերջնականապես կտրելը և վերակողմնորոշելը դեպի Արևմուտք․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասում ԱՄՆ նպատակը Ռուսաստանի դիրքերի թուլացումն է, դաշնակիցների հետ հարաբերություններին հարված հասցնելը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղերի հերթական զոհը Հայաստանն է, ԱՄՆ նպատակն է Հայաստանը Ռուսաստանից վերջնականապես կտրելը և վերակողմնորոշելը դեպի Արևմուտք։

ՌԴ ԱԳՆ խոսնակի կարծիքով՝ Երևանին դրդում են դեպի շատ վտանգավոր ուղի և արկածախնդրություն․ «Մեզ չեն կարող բավարարել ՀՀ իշխանությունների այն պնդումները, որ Երևանի որոշ գործողություններ, այդ թվում՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, Կիևի ռեժիմի հետ հակառուսական շփումները, ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները, որևէ կերպ չեն անդրադառնում հայ-ռուսական հարաբերություններին։ Այժմ Վաշինգտոնը հայտարարում է, որ անդրադառնում են»։

  • Կիսվել: