շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալիևը պետք է վերջ տա Լեռնային Ղարաբաղի այս անմարդկային շրջափակմանը. ԱՄՆ Սենատի դատական հարցերով հանձնաժողովի նախագահ

Ալիևը պետք է վերջ տա Լեռնային Ղարաբաղի այս անմարդկային շրջափակմանը. ԱՄՆ Սենատի դատական հարցերով հանձնաժողովի նախագահ

ԱՄՆ Սենատի դատական հարցերով հանձնաժողովի նախագահ Դիք Դըրբինը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է. Ադրբեջանի նախագահ Ալիևը պետք է վերջ տա Լեռնային Ղարաբաղի այս անմարդկային շրջափակմանը, որը խոչընդոտում է սննդամթերքի և բժշկական պարագաների մատակարարմանը, և հայ ուսանողների մտահոգիչ կալանավորմանը:
Մեկ այլ գրառմամբ սենատոր Դիք Դըրբինը նշել է.

«Մենք չենք կարող մոռանալ նաև նախագահ Ալիևի կառավարության կողմից անօրինական կերպով ձերբակալված քաղբանտարկյալներին՝ Գուբադ Իբադողլուին և Բախտիյար Հաջիևին։ Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն»։

  • Կիսվել: