երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՀ-ում իրականացվել է «Կանեփ – կակաչ 2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը

ԱՀ-ում իրականացվել է «Կանեփ – կակաչ 2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը հանրապետության ողջ տարածքում շարունակվում է, իսկ հունիսի 14-ից 22-ը իրականացվել է «Կանեփ – կակաչ 2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Կանեփ – կակաչ 2021» համալիր միջոցառմանը ներգրավված են եղել ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները։ Նրանք հանրապետության տարածքում հայտնաբերեել և այրելով ոչնչացրել են 155 հատ կանեփ տեսակի բույս: Ընդհանուր առմամբ բացահայտվել է 26 դեպք: Բացի այդ, տնամերձ հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կակաչ տեսակի մեծ քանակությամբ բույսեր: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է նաև 50.44 գրամ քաշով մարիխուանա, հաշիշ ու տարատեսակ հոգեմետ դեղահաբեր՝ ընդհանուր 15-ից ավելի։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Ցանած և աճեցրած կանեփ տեսակի բույսերը ըստ տարածքների հայտնաբերվել են՝Ստեփանակերտում կանեփ տեսակի 51 բույս-7 դեպք, Ասկերանի շրջանում կանեփի 11 բույս՝ 2 դեպք, Մարտակերտի շրջանում՝ կանեփի 44 բույս՝ 7 դեպք, Մարտունու շրջանում՝ կանեփի 49 բույս՝ 10 դեպք:

Առաջին փուլում հայտնաբերվել և այրման եղանակով ոչնչացվել է 1020,89 կգ չմշակված կանեփ տեսակի բույս, որի կապակցությամբ կազմվել է 71 ակտ:

Համալիր միջոցառմանը զուգահեռ, ոստիկանության ծառայողները բնակչության շրջանում տարել են նաև պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքներ, որի արդյունքում՝ կամովին հանձնվել է 5 միավոր տարբեր տրամաչափի ու տեսակի ռազմամթերք:

  • Կիսվել: