ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը մասնագիտական դասընթացներ է կազմակերպում
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը կազմակերպում է «Խոհարարական գործ», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտական ուսուցման դասընթացներ:
Այս մասին տեղեկացրել են գերատեսչությունից՝ հավելելով, որ դասընթացների տևողությունը մինչև երեք ամիս է:
Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայանալ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժին մինչև սույն թվականի սեպտեմբերի 16-ը:
Ծրագրին մասնակցելու համար ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք: Լրացուցիչ տեղեկությունների համար պետք է զանգահարել 047 94 21 40 հեռախոսահամարով: