շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՀ Սննդի շղթայում 4 տնտեսավարող սուբյեկտների մոտ խախտումներ են արձանագրվել

ԱՀ Սննդի շղթայում 4 տնտեսավարող սուբյեկտների մոտ խախտումներ են արձանագրվել

ԱՀ ԷԳՆ սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայությունն օգոստոսի 23-ից 27-ը ներառյալ հանրապետության տարածքում դիտարկումներ է իրականացրել 18 տնտեսավարող սուբյեկտների մոտ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը և նշեց, որ սննդի շղթայում ներգրավված անձանց ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների համապատասխանության խախտումներ են արձանագրվել 4 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնց տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ՝ խախտումները վերացնելու համար:

«Նույն ժամանակահատվածում իրականացվել են 3 ուսումնամեթոդական շրջայցեր՝ 89 տնտեսավարող սուբյեկտների մոտ և կատարվել շրջիկ առևտրով զբաղվող 3 տնտեսավարող սուբյեկտների հաշվառում: Իրականացվել են 5070 կգ միրգ-բանջարեղենում առկա նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ և հայտնաբերվել են ժամկետանց ապրանքներ: Կատարվել են 5070 կգ միրգ-բանջարեղենում նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ, որի արդյունքում նկատվել է, որ միրգ-բանջարեղենում նիտրատների քանակները համապատասխանել են կառավարության կողմից սահմանված նորմերին: Վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված ժամկետանց ապրանքատեսակները կազմել են 53,176 կգ, որից մսամթերք՝ 35.92 կգ, կաթնամթերք՝ 8,665 կգ, քաղցրավենիք՝ 3.5 կգ և այլ ապրանքատեսակներ՝ 5.091 կգ: Ժամկետանց ապրանքատեսակները տնտեսավարող սուբյեկտների ներկայությամբ և համաձայնությամբ վերացվել են տեղում», - ասաց Գ. Հայրապետյանը:

  • Կիսվել: