չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՀ Շոշ համայնքում հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ, համայնքին հասցվել է նյութական մեծ վնաս

ԱՀ Շոշ համայնքում հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ, համայնքին հասցվել է նյութական մեծ վնաս

Ադրբեջանը շարունակում է հռթիռային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին. թիրախավորվել են մայրաքաղաք Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից:

՛՛Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ վիրավորվել է՝ Յուրի Մելքումյան, Սողոմոն Մելքումյան, Գրիգորի Վերդյան: Համայնքին հացվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղեկություն էր ստացվել այն մասին, որ Շոշում հրթիռակոծության հետևանքով նախնալան տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ:

  • Կիսվել: