հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՀ պետնախարարը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրում է հանդիպման

ԱՀ պետնախարարը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրում է հանդիպման

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն Արցախում գործող հասարակական, երիտասարդական կազմակերպությունների-միությունների, ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներին օգոստոսի 6-ին՝ ժամը 11.00-ին, հրավիրում է հանդիպման՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում:

Այս մասին հաղորդեցին ԱՀ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը կքննարկվեն Հայրենիքի կենսագործունեությանը և քաղհասարակության ու կառավարության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Յուրաքանչյուր կազմակերպությունից կարող է մասնակցել առավելագույնը 3 ներկայացուցիչ՝ նախապես լրացնելով առցանց ձևաթուղթը:

Գրանցման վերջնաժամկետն օգոստոսի 5-ի ժամը 18.00-ն է: Գրանցման համար պետք է անցնել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/1BA35tQk4Ao0ipLBAGyOdX4ajAXuMua6swimUfjk5VPE/viewform?fbclid=IwAR1MUas3ysMcTDrxmFlrnz_1uTZglaJRLZB7hUJ98zw5LWCJLQChP0zg1GY&edit_requested=true:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047 94 48 43 հեռախոսահամարով:

  • Կիսվել: