կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՀ Պետական նախարարն այցելել է ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»

ԱՀ Պետական նախարարն այցելել է ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին փետրվարի 17-ին այցելել է  «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ և լսել կառույցի 2021թ. աշխատանքների մասին հաշվետվությունը:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից:
 
Պետական նախարարը հետաքրքրվել է կենտրոնի մասնագիտական ու տեխնիկական ապահովվածությամբ, ընդգծել դրա կարևորությունը բնակչության առողջապահական վտանգների կանխարգելման ու նվազեցման հարցում:
Բնութագրությունը հասանալի չէ
 
Արտակ Բեգլարյանը հորդորել է շարունակել առավել մեծ զգոնությամբ իրականացնել մասնագիտական պարտականությունները՝ ի շահ քաղաքացիների առողջության պահպանման՝ առանձնացնելով հատկապես COVID-19-ի տարածման կանխարգելման ու պատվաստումների աշխատանքներում բարձր պատասխանատվության անհրաժեշտությունը:

  • Կիսվել: