շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՀ նախագահը Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է գերիներին ու անհայտ կորածներին վերաբերող հարցեր

ԱՀ նախագահը Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է գերիներին ու անհայտ կորածներին վերաբերող հարցեր

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին:

Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ մասնավորապես նշելով. ՛՛Քիչ առաջ ընդունել եմ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին:

Քննարկման առանցքում անհայտ կորած և գերության մեջ հայտնված մեր զինծառայողների ճակատագրերի թեման էր: Խոսել ենք օրակարգային և հանրային մտահոգության տիրույթում գտնվող այլ հարցերի մասին ևս՛՛:

 

 

  • Կիսվել: