հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդականը Լոս Անջելեսի քաղաքապետարանում պաշտոնական հանդիպում է ունեցել

ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդականը Լոս Անջելեսի քաղաքապետարանում պաշտոնական հանդիպում է ունեցել

ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը Լոս Անջելեսի քաղաքապետարանում պաշտոնական հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի հետ:

Այս մասին «Արցախպրես»֊ի ն տեղեկացրեց Ա. Սիմոնյանը։ «Մեր հայրենակիցը լավագույնս ճանաչում է Արցախն ու բազմիցս եղել է Արցախ աշխարհում։ 44֊օրյա պատերազմի օրերին Փոլ Կրեկորյանի ջանքերով և նախաձեռնությամբ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից ընդունվեց Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դատապարտման ու հայ ժողովրդի նկատմամբ բռնության դադարեցման պահանջը։ Նրա ջանքերի շնորհիվ այդ օրերին կոնգրեսականներ, նահանգային խորհրդարանի անդամեր և այլ պաշտոնյաներ հանդես եկան հրապարակային պահանջով ՝ դադարեցնելու հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը:Պատերազմի ավարտից հետո Փոլ Կրեկորյանի շնորհիվ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց, որով վերահաստատեց Լոս Անջելես քաղաքի աջակցությունը Արցախի Հանրապետության ժողովրդին։ Փոլ Կրեկորյանի նախաձեռնությամբ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն մեկ այլ հռչակագիր ընդունեց, որով Ադրբեջանից պահանջեց անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերևարված խաղաղ բնակչությանը, ինպես նաև նոյեմբերի 9-ը հռչակվեց ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր»,֊ նշեց մեր զրուցակիցը։
May be an image of 2 մարդ և people standing-ը
 
Հանդիպման ընթացքում Ա. Սիմոնյանը Փոլ Կրեկորյանին փոխանցեց Արցախի Հանրապետության Նախագահի շնորհակալական և երախտիքի խոսքերը, ինչպես նաև քննարկվեցին հետպատերազմական Արցախում տիրող իրավիճակը, ծագած խնդիրներն ու մարտահրավերները։
May be an image of skyscraper
 
Անդրադարձ կատարվեց տեղահանված բնակչության հիմնախնդիրներին, բնակարանաշինության, գյուղատնտեսական և տնտեսական զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում առկա բացերին և դրանց լուծման ուղիներին:

  • Կիսվել: