երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդականը ԱՄՆ-ում հանդիպել է Focus on Children Now - FCN հիմնադրամի հիմնադիրների հետ

ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդականը ԱՄՆ-ում հանդիպել է Focus on Children Now - FCN հիմնադրամի հիմնադիրների հետ

ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը Լոս Աջելեսում շարունակվող աշխատանքային հանդիպումների շրջանակում այս օրերին զրույց֊ քննարկում է ունեցել Focus on Children Now - FCN հիմնադրամի հիմնադիրներ Կարինե Աբուլյանի և ղեկավար էլեոնորա Հայրապետյանի հետ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է Ա. Սիմոնյանը։
 
«Հիմնադրամը տարիներ է, ինչ զբաղված է Հայաստանի և Արցախի մանկապարտեզների կահավորմամբ, նախակրթարանների առողջ սննդի ապահովմամբ,  խաղահրապարակների կառուցմամբ:
 
Հիմնադրամի կողմից  Արցախում նոր մանկապարտեզներ հովանավորելու քննարկումներն ընթացքի մեջ են. առաջիկայում կանցնենք գործնական քայլերի»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց նա՝ կարևորելով, որ ԱՄՆ հայկական համայնքներում առկա է  մարդկային, մասնագիտական  հսկայական ռեսուրս, որը հատկապես այս ժամանակաշրջանում  պետք է լիովին  ուղղորդել դեպի հայրենիք:

  • Կիսվել: