ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն ընդունել է Արամ Սաթյանի գլխավորած պատվիրակությանը

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն ընդունել է Արամ Սաթյանի գլխավորած պատվիրակությանը

Հուլիսի 27-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն ընդունել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորած պատվիրակությանը, որն այս օրերին «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» աջակցությամբ իրականացնում է «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը կրող նախագիծը։

«Արամ Սաթյանի, Մարտին Վարդազարյանի, Էդգար Գյանջումյանի, Նարինե Զարիֆյանի, Աշոտ Ղազարյանի, Վահե Հայրապետյանի, Էդմոնդ Մակարյանի, Լուսինե Կզոչյանի, Մարիա Խանդանյանի, Արմեն Մկրտչյանի, Արման Աբրահամյանի մասնակցությամբ համերգներ են տեղի ունեցել Աղավնոյում, Ճարտարում և Մարտունիում։
 
Այսօր Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում կկայանա նախագծի եզրափակիչ համերգը։
 
ԿԳՄՍ նախարարը, արժևորելով անվանի երաժշտագետների նախաձեռնությունը, շնորհակալություն է հայտնել նրանց Արցախի մշակութային կյանքում աշխուժություն մտցնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: