հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պատերազմից վնաս կրածներին աջակցելու ծրագրի շահառու դառնալու վերջնաժամկետը երկարաձգվել է

Պատերազմից վնաս կրածներին աջակցելու ծրագրի շահառու դառնալու վերջնաժամկետը երկարաձգվել է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շահառու հանդիսանալու համար դիմումների ընդունման գործընթացն երկարաձգվել է մեկ ամսով: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն։

<<Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-17:00, ք.Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 15 հասցեով /Սոֆիա առևտրի կենտրոն/ ք.Երևան, Վարդանանց 16/2 հասցեով /Վենիսաժի հարևանությամբ/: Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 30.09.2021թ. : Հեռախոսահամարներ՝ 047975199 , 047975190>>,-այս մասին նշված է հայտարարության մեջ։ 

  • Կիսվել: