հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Մինասյանին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Մինասյանին

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի նախագահ, միջազգային ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Աշոտի Մինասյանին:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Խոսելով Արցախի գիտակրթական կյանքի մասին՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ կորոնավիրուսային համավարակը և 2020թ. աշնանային պատերազմը իրենց ավերիչ ազդեցությունն ունեցան նաև գիտակրթական համակարգի զարգացման վրա: Այս առումով ԱԺ նախագահը կարևորել է Արցախում գիտակրթական կյանքի վերականգնմանն ուղղված աշխատանքները, քննարկել նրա զարգացմանը նպաստող հարցեր:

Սերգեյ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի գործունեությանը, միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ու տարբեր գիտական կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Հանդիպման վերջում միջազգային ճարտարագիտական ակադեմիայի նախագահության կողմից Սերգեյ Մինասյանը ԱԺ նախագահին է հանձնել պատվավոր դիպլոմ՝ կառավարման ոլորտի իրավական ապահովման գործում ունեցած զգալի ավանդի համար:

  • Կիսվել: