հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աղոթք պետության, բանակի և նահատակների հոգիների հանգստության համար. Կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Ամարասի վանք

Աղոթք պետության, բանակի և նահատակների հոգիների հանգստության համար. Կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Ամարասի վանք

Այսօր՝ հուլիսի 24-ին, Արցախի հոգևոր թեմի նախաձեռնությամբ ուխտագնացություն է կազմակերպվել դեպի Ամարասի վանական համալիր:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի մոտ՝ Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում գտնվող Ամարասի վանքի եկեղեցում մատուցվել է պատարագ, օրհնվել և բաժանվել մատաղ:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

«Ուխտագնացությունը սեր է, սիրով կատարեք ձեր քայլերը: Ես վստահ եմ, որ այսօր մեր հրեշտակները և սրբերը ուրախանում են: Այս դժվարին օրերին հայությանը պետք է շրջադարձային, հասկանալի վիճակ, որպեսզի մենք կարողանանք համախմբվել նախևառաջ մեր հավատքի շուրջ և աղոթք բարձրացնել մեր պետության, հայոց բանակի, մեր նահատակ եղբայրների համար: Աղոթենք և սուրբ հոգու մխիթարությունը հայցենք մեր սրբավոր մայրերի և հարազատների, մեր միասնականության համար, որպեսզի կարողանանք հաղթահարել այս դժվարությունները, լծվենք պետականաշինության, հայրենասիրության, եկեղեցաշինության, մեծ ծրագրերի կատարման աշխատանքներին: Աստծո համար նվիրական է մեր հոգու նրբությունը տեսնելը։ Աստված մեր փրկությունն է», - մեզ հետ զրույցում նշեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Ուխտագնացության մասնակից Հասմիկ Հայրապետյանի համար նախաձեռնությունը շատ սպասված էր:

Բնութագրությունը հասանալի չէ

«Եթե նմանատիպ միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն, գուցե այդպես մեր մեջ կարթնանա սերը Աստծո հանդեպ, և այն սերմերը, որոնք կան մեր մեջ, կծաղկեն, որովհետև ինչքան մենք մոտ ենք լինում Աստծուն, այնքան հեռու ենք և պաշտպանված չարից: Դրա համար նման միջոցառումները ողջունելի են։ Եվ ես՝ որպես քրիստոնյա, շատ ուրախ եմ որ մասնակցեցի պատարագին: Հրեշտակները մեր աղոթքները լսեցին. տա Աստված, որ յուրաքանչյուրիս սրտում եղածն ի կատար ածվի», - նշեց Հ. Հայրապետյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Համերգային ծրագրով հանդես եկան Մարտունու «Քնար» համույթը և պետական երգչախումբը:

Միջոցառման վերջում Մարտունու շրջանի համայնքների բնակիչները նախապես տեղադրված տաղավարներում հյուրասիրել են ուխտավորներին:

  • Կիսվել: