հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աղավնոյի բնակիչը այրել է տունը (տեսանյութ)

Աղավնոյի բնակիչը այրել է տունը (տեսանյութ)

Արցախի Աղավնոյում ծնված երիտասարդը հրդեհում է իր հայրենի տունը,որ թուրքերին չմնա։ Նա տեսանյութում հայտնում է, որ  այդ տանն են մեծացել ինքը և իր եղբայրը։

«Իմ տունը ուզում են ծախել թուրքին: Պետություն է, ինչ է, ասում է՝ որ վառեք, փոխհատուցում չի լինելու։ Էդ փոխհատուցում մեզ ոչ ոք չի կարող տալ, որովհետև մենք այնքան շատ թանկ բան ենք կորցրել։ Թուրքի տուն եմ վառում, էն թուրքի, որը սպանել է քո ախպերներին, իմ ախպերներին, իմ հորեղբայրներին, ես չեմ կարող հանգիստ գամ Երևան ու լուրերով նայում, թե ոնց է թուրքը ապրում այստեղ։ Կգան, կօգնեն ինձ, կօգնեն, եթե ոչ, միևնույն է, վառելու եմ։ Սա սոււրբ օջախ է, սուրբ հող։ Ես այս սուրբ օջախը չեմ կարող ուրանալ»,-իր տունն այրելիս ասում է Աղավնոյի բնակիչը:

Հիշեցնենք, որ Բերձորի, Աղավնոյի ու Սուսի բնակիչներին Արցախի կառավարությունը հայտնել է, որ մինչև օգոստոսի 25–ը լքեն հայրենի գյուղերն ու իրենց տները։

  • Կիսվել: