երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանը ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր ժառանգությունը. ԱՄՆ Պետդեպ

Ադրբեջանը ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր ժառանգությունը. ԱՄՆ Պետդեպ

Միջազգային կազմակերպությունները շարունակում են կասկածի տակ դնել ԼՂՀ-ում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարակից տարածքներում կրոնական և մշակութային ժառանգությունը պաշտպանելու և պահպանելու ադրբեջանական իշխանությունների պատրաստակամությունը:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի՝ 2022 թվականի կրոնական ազատության վերաբերյալ զեկույցը: Ադրբեջանը զեկույցում ընդգրկվել է հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում:

"Փետրվարին այդ ժամանակ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնող Անար Քերիմովը հայտարարել էր եկեղեցիներից հայկական առաքելական արձանագրությունները հեռացնելու աշխատանքային խմբի ստեղծման մասին, որոնք նա "ֆիկտիվ" էր անվանել։ Ըստ ամենայնի, կառավարությունը հրաժարվել է այդ ծրագրից միջազգային հանրության վրդովմունքից հետո, իսկ մարտին Եվրախորհրդարանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ ժխտման Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը",- նշվում Է փաստաթղթում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: