հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանը ԼՂ-ի՝ իրենց անցած տարածքներում երեք հանքավայրերի զարգացումը հանձնել է թուրքական ընկերություններին

Ադրբեջանը ԼՂ-ի՝ իրենց անցած տարածքներում երեք հանքավայրերի զարգացումը հանձնել է թուրքական ընկերություններին

Ադրբեջանը պայմանագրեր է կնքել թուրքական ընկերությունների հետ` Արցախում իր վերահսկողության տակ գտնվող երեք հանքավայրերի զարգացման վերաբերյալ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը:

Նա նշել է, որ պայմանագրեր են կնքվել թուրքական Eti Bakır A.Ş. և Artvin Maden A.Ş.B ընկերությունների հետ՝ երեք հանքավայրերի երկրաբանական հետախուզման և շահագործման վերաբերյալ։ Հանքավայրերի գտնվելու վայրերը և այլ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ նրանցից մեկը գտնվում է Քարվաճառի շրջանում:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 29 -ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել ՛՛Գաշգաչայ՛՛, ՛՛Էլբեյդաշ՛՛ և ՛՛Ագդուզդագ՛՛ հանքաքարերի ուսումնասիրման, հետազոտման, հետախուզման, մշակման և շահագործման հետ կապված որոշ հարցերի կարգավորման մասին:

  • Կիսվել: