կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ադրբեջանը ցանկանում է Արցախը դարձնել բանտ և այնտեղից քշել բնակիչներին․ Ֆրանսիայի պատվիրակ

Ադրբեջանը ցանկանում է Արցախը դարձնել բանտ և այնտեղից քշել բնակիչներին․ Ֆրանսիայի պատվիրակ

Շատերը չգիտեն, որ Արցախում երեխաները չեն կարողանում նորմալ սնվել, նորածինները բավականաչափ սնունդ չունեն, և խիստ սահմանափակ են գազի, լույսի ու ջրի պաշարները։ Եվ այդ մարդիկ այդ ամենինց զրկված են Ադրբեջանի պատճառով, որն արհամարհում է միջազգային իրավունքը: Այս մասին Սյունիքում կազմակերպված մամուլի ասուլիս ժամանակ ասաց Հայաստան ժամանած Ֆրանսիայի պատվիրակ Օ դը Ֆրանս շրջանի ղեկավար Խավիեր Բերտրանը՝ նշելով, որ 
հումանիտար բեռ են ցանկանում հասցնել Արցախ։

 

«Հենց սա է, որ մենք ուզում ենք ազդարարել և դատապարտել: Ադրբեջանը ցանկանում է Արցախը դարձնել բանտ և այնտեղից քշել բնակիչներին»,- նշեց ֆրանսիացի պատվիրակը՝ կոչ անելով, որ մյուս երկրներն էլ հետևեն իրենց օրինակին։

 

  • Կիսվել: