երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ասել, որ Արցախում նախագահի ընտրությունների հետ է կապված Ադրբեջանի հարաձակումը, ճիշտ չէ եւ կեղծ թեզ է. Շահրամանյան

Ասել, որ Արցախում նախագահի ընտրությունների հետ է կապված Ադրբեջանի հարաձակումը, ճիշտ չէ եւ կեղծ թեզ է. Շահրամանյան

Ադրբեջանը Արցախի դեմ ռազմական ագրեսիա ձեռնարկելու պլանը վաղուց էր մշակել․ նախագահի ընտրությունների հետ դա կապ չունի։

Այս մասին այսօր Արցախի հանրային հեռուստաընկերության հարցազրույցում ասել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը․

«Ծանոթ եմ այդ կեղծ թեզին։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են իրականացվում Արցախում, և պարզ է, որ իմ ընտրվելուց հետո չի մշակվել այդ ռազմական գործողությունների պլանը։

Դա նախօրոք մշակված էր և պատրաստված էր։ Մենք 9 ամիս եղել ենք բլոկադայի մեջ, վերջին 4 ամիսները՝ պաշարման մեջ։

Վերջին ամիսներին ես՝ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, մշտապես ստանում էի տեղեկություն, և մենք պարբերաբար քննարկում էինք ԱԽ նիստերում, թե ինչ կուտակումներ է իրականացնում Ադրբեջանի ԶՈՒ՝ մեր շփման գծի ողջ երկայնքով․ նաև ծանր տեխնիկա, հրետանի, մեծ քանակությամբ անձնակազմ, այդ թվում՝ հատուկ նշանակության, գտնվում էին մեր բնակավայրերին շատ մոտ, և  ասել, որ վերջին օրերին է այդ գաղափարը ծագել Ադրբեջանի մոտ և Արցախում ընտրությունների հետ է կապված, ճիշտ չէ և կեղծ թեզ է»,- ասել է Սամվել Շահրամանյանը։

  • Կիսվել: