կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի պետբյուջեում դրված է 7 մլրդ դոլար Լեռնային Ղարաբաղում վերականգնման եւ շինարարական նախագծերի իրականացման համար

Ադրբեջանի պետբյուջեում դրված է 7 մլրդ դոլար Լեռնային Ղարաբաղում վերականգնման եւ շինարարական նախագծերի իրականացման համար

Ադրբեջանի պետբյուջեում դրված է 7 մլրդ դոլար Լեռնային Ղարաբաղում վերականգնման եւ շինարարական նախագծերի իրականացման համար 2021-2023թթ.։ Թուրքական ընկերությունները ակտիվորեն մասնակցում են այդ նախագծերին։ Այս մասին գրել է «Էրդողանի բեղերը» Թելեգրամ-ալլիքը՝ տվյալներ ներկայացնելով Բաքվի ադրբեջանա-թուրքական ներդրումային համաժողովից։

«Թվեր Բաքվի ադրբեջանա-թուրքական ներդրումային համաժողովից.

Ադրբեջանում գործում են 5 700 թուրքական ընկերություններ, Թուրքիայում գործում են 2 800 ադրբեջանական ընկերություններ։

Թուրքիան զբաղեցնում է առաջին տեղը օտարերկրյա պետություններում Ադրբեջանի կատարած ներդրումների ծավալով. 1995-ից մինչեւ 2023թ. առաջին վեց ամիսները Ադրբեջանը Թուրքիայում կատարել է 19,9 մլրդ դոլարի ներդրում։

Թուրքիան զբաղեցնում է առաջին տեղն այն երկրների շարքում, որոնք ներդրումներ են կատարել Ադրբեջանի նավթագազային հատվածում։

Թուրքիան Ադրբեջանի հիմնական առեւտրային գործընկերն է։ Ընթացիկ տարվա առաջին 11 ամիսներին ապրանքաշրջանառությունը երկրների միջեւ կազմել է 7,2 մլրդ դոլար, ինչը 33 տոկոսով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում։ Արտահանումն ավելացել է ավելի քան 52 տոկոսով եւ կազմել 5,1 մլրդ դոլար։

Ադրբեջանի պետբյուջեում դրված է 7 մլրդ դոլար Լեռնային Ղարաբաղում 2021-2023թթ. վերականգնողական եւ շինարարական նախագծերի իրականացման համար։

Թուրքական ընկերություններն ակտիվորեն մասնակցում են այդ նախագծերին։ Լեռնային Ղարաբաղի վերականգնման կնքված պայմանագրերի արժեքը գերազանցել է 3,4 մլրդ դոլարը»,- նշել է «Էրդողանի բեղերը» Թելեգրամ-ալիքը։

  • Կիսվել: