հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արդրբեջանը շարունակում է իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել․ ՊԲ հերքում է

Արդրբեջանը շարունակում է իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել․ ՊԲ հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել: Հայտնում է Արցախի ՊԲ-ն։
 
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար:
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը և տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկ նախարարության ատվություն է:
 
 

  • Կիսվել: