Ադրբեջանի կողմից Արցախի ներկայացուցիչների հետ կապերի նորանշանակ պատասխանատուն Միլի մեջլիսի պատգամավոր է
Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ կապերի պատասխանատու, այս մասին հայտնում է report.az-ը:
Ադրբեջանի նորանշանակ ներկայացուցիչը մարտի 1-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչի հետ:
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ մարտի 1-ին կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: