երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի ՊԲ-ն տվել է 223 զոհ, 25-ը՝ քաղաքացիական անձինք․ նոր մանրամասներ

Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի ՊԲ-ն տվել է 223 զոհ, 25-ը՝ քաղաքացիական անձինք․ նոր մանրամասներ

Քննչական կոմիտեն արցախահայության էթնիկ զտումների վերաբերյալ վարույթ է նախաձեռնել, բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում, «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«2023 թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՊԲ-ն տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թվում կա 5 անչափահաս։ ՊԲ-ն տվել է 244 վիրավոր, որոնցից ութ տասնյակը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 10 անչափահաս։ Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են»,- ասել է քննչական կոմիտեի նախագահը։

Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ արձանագրվել են երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով կան դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ։

  • Կիսվել: