կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն վերսկսել է տաղտկալի խոսակցությունը «միլիոն փախստակաների մասին» եւ պահանջել նրանց վերադարձը ՀՀ

Ադրբեջանի ԱԳՆ-ն վերսկսել է տաղտկալի խոսակցությունը «միլիոն փախստակաների մասին» եւ պահանջել նրանց վերադարձը ՀՀ

Արդբեջանի ԱԳՆ-ում նորից սկսել են խոսակցությունները «միլիոն փախստականների» եւ «Հայաստան վերադառնալու նրանց իրավունքների» մասին։ Այս մասին հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

«Մինչեւ հիմա ոչ ոք կոչ չի արել պաշտպանել մոտ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների եւ հարկադրյալ տեղահանվածների իրավունքները, այդ թվում՝ նրանց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը (...) Մենք նաեւ հուսով ենք, որ Հայաստանը, հետեւելով ՄԱԿ ներկայացուցիչների այդ կոչին, չի ժխտի ադրբեջանցիների իրավունքները, որոնք զանգվածաբար վտարվել են այդ երկրի ներկա տարածքից, եւ պայմաններ կստեղծի երկխոսության համար՝ իրենց տները վերադառնալու նրանց իրավունքը ապահովելու նպատակով»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

 

  • Կիսվել: