հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությանը` նշելով, թե իբր ԼՂ հակամարտությունն ՛՛անցյալում է՛՛, տեղեկացնում է Trend-ը:

ԱԳ նախարար Լեյլա Աբդուլաևան, մասնավորապես, ասել է. ՛՛ԱՄՆ դեսպանի՝ նման հայտարարությունն անընդունելի է: Հակամարտությունն անցյալում է, Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հուլիսի 7 -ի հրամանագրով ստեղծվել են Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանները:

Այս տարածքներն Ադրբեջանի անբաժանելի մասն են, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող՛՛:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասել էր. ՛՛Մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է՛՛:

  • Կիսվել: