հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի մշակույթի նախարարին կոչ է արել զերծ մնալ «սադրիչ հայտարարություններից»

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի մշակույթի նախարարին կոչ է արել զերծ մնալ «սադրիչ հայտարարություններից»

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է այս օրերին Հայաստանում գնտվող՝ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքի խոսքերին։

՛՛Կոչ ենք անում Ռիմա Աբդուլ Մալաքին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից։ Մենք գնահատում և պաշտպանում ենք Ադրբեջանի մշակութային ժառանգությունը՛՛,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որՖրանսիայի մշակույթի նախարարը նշել էր, որ Ֆրանսիան ունի Արցախի մշակութային ժառանգության արբանյակային լուսանկարների տվյալների բազա, ըստ որի հստակ է, որ բազմաթիվ հուշարձաններ վնասվել են:

  • Կիսվել: