հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանական զինուժը օրվա ընթացքում երկրորդ անգամ կրակ է բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

Ադրբեջանական զինուժը օրվա ընթացքում երկրորդ անգամ կրակ է բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

Օգոստոսի 17- ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։

«Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը»,-ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

  • Կիսվել: