երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում` նրա ստացած վիրավորումը  ծանր չէ. ԱՀ նախագահի խոսնակ

Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում` նրա ստացած վիրավորումը ծանր չէ. ԱՀ նախագահի խոսնակ

Ջալալ Հարությունյանի վիրավորումը ծանր չէ, ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:  

"Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։

Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները։

Հաջողություն և կորով Ձեզ պարոն գեներալ՛՛,- նշել է նա։

 
 

  • Կիսվել: