երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակի հուշատախտակը տեղադրվել է Ազատամարտիկների պուրակում

44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակի հուշատախտակը տեղադրվել է Ազատամարտիկների պուրակում

Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախաձեռնությամբ և հանրապետության և քաղաքային իշխանությունների պատասխանատուների անմիջական աջակցությամբ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում տեղադրված արցախյան երրորդ պատերազմում զոհված ազատամարտիկների լուսանկարներով ստենդը տեղափոխել են Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Վարդուհի Օհանյանը: «Հրավիրվել է ճարտարապետ, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների և զոհված զինծառայողների ծնողների ներկայությամբ տեղանքը ուսումնասիրվել է, և եկել են այն եզրակացության, որ այստեղ հնարավոր է տեղադրել հուշատախտակը»,- նշել է Վ. Օհանյանը:

  • Կիսվել: