երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
30.000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում, դիվանագիտությունը դանդաղ է աշխատում․ Գեղամ Ստեփանյանը՝ Շառլ Միշելին

30.000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում, դիվանագիտությունը դանդաղ է աշխատում․ Գեղամ Ստեփանյանը՝ Շառլ Միշելին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերյան իր միկրոբլոգում՝ «X»-ում, պատասխանել է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։

«Դուք ջանքեր եք գործադրում, դրանք տեսանելի են, բայց ոչ շոշափելի։ 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Մարդիկ օրվա հաց էլ չունեն։ Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ»,- գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: