շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
2021թվականը ԱՀ Արդարադատության նախարարության համար հագեցած տարի էր. նախարար

2021թվականը ԱՀ Արդարադատության նախարարության համար հագեցած տարի էր. նախարար

2021 թվականը Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության համար եղել է բավականին հագեցած տարի:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` հունվարի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:

«Անցած տարում Արարադատության նախարարությանը պետական բյուջեով հատկացել է, ընդհանուր առմամբ, 385 մլն. դրամ, որի մոտ 91%-ը եղել է աշխատավարձային ֆոնդ, իսկ մնացած 9%-ը՝ գույքի և սարքավորումների վարձակալության, կապի և էներգետիկ ծառայությունների, գրասենյակային նյութերի, կոմունալ, ապահովագրական, գործուղման, ներկայացուցչական, վարչական, համակարգչային և տրանսպորտային ծախսեր: 2021 թվականի ընթացքում մենք լուրջ աշխատանքներ ենք կատարել` ոչ միայն ծրագրային բնույթի, այլև օրենսդրական այնպիսի բարեփոխումների ուղղությամբ, որոնք միտված են եղել մեր տեղահանված հայրենակիցների իրավական խնդիրները կարգավորելուն։ Պետք է նշել, որ կարողացել ենք մի շարք ոլորտներում ավարտին հասցնել այդ իրավական խնդիրների լուծումը»,-ներկայացրել է Ժ. Միրզոյանը:

Նախարարի խոսքով՝ Արդարադատության նախարարություն են մուտք գործել 6439 գրություններ, որոնք սահմանված ժամկետներում և սահմանված կարգով ընթացքավորվել են:

«Անցած տարվա ընթացքում նախարարության կողմից մշակվել են 66 օրենքների, կառավարության 27 որոշումների նախագծեր, որոնց գերակշիռ մասը ընդունվել է ԱՀ ԱԺ-ի և Կառավարության կողմից, իսկ մնացածը գտնվում են ընթացքի մեջ: Ընդունված իրավական ակտերով էական փոփոխություններ են կատարվել նոտարիատի և դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառներում»,-ընդգծել է նախարարը:

  • Կիսվել: