ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հայտնաբերել և վնասազերծել են 26 088 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հայտնաբերել և վնասազերծել են 26 088 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված զինամթերքը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Վերջին մեկ օրում խաղաղապահ ուժերի սակրավորները ոչնչացրել են 8 զինամթերք՝ նախատեսված ձեռքի հակատանկային նռնականետի համար: Դրանք հայտնաբերվել են Մարտունիի շրջանում: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացումը տեղի է ունեցել պայթեցմամբ:

2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս հումանիտար արձագանքման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2326.6 հեկտար տարածք, ավելի քան 683 կմ ճանապարհ, 1937 շինություն, այդ թվում՝ 34 սոցիալական նշանակության կառույց: Հայտնաբերվել և վնասազերծվել է 26 088 պայթյունավտանգ առարկա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: