երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
14 հազար արցախցի աշակերտ ընդգրկվել է ուսումնական գործընթացներում

14 հազար արցախցի աշակերտ ընդգրկվել է ուսումնական գործընթացներում

Արցախից քաղաքացիների բռնի տեղահանումից հետո Հայաստանում սկսվել է դպրոցականների ուսումնական  գործընթացներին ընդգրկելու գործընթացը։ ArmLur.am-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ տեղեկանալու համար, թե որքան աշակերտներ են արդեն տեղավորվել դպրոցներում։

Նախարարությունից մեզ պատասխանեցին․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներից շուրջ 14․000-ն արդեն ընդգրկվել են ուսումնական հաստատություններում։ Գույքագրման փուլում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների դասագրքերի պահանջը, որից հետո սահմանված կարգով դպրոցականները կապահովվեն դասագրքերով:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը կիրականացվի համաձայն ՀՀ կառավարության  2023 թվականի հոկտեմբերի 12-ի  «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» N 1756-Լ որոշման»։

  • Կիսվել: