«120 հազար մարդուց արդեն ունենք 119,999-ը և այս թվերը զուտ թվեր չեն». արցախցիները՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Խնդրում ենք բոլորին, հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել՝ թե՛ ճնշելու, թե՛ պահանջելու, որ բոլոր միջազգային և տեղական հեղինակություններից, իշխանություններից և բոլոր հնարավոր այն երկրներից, որոնք որևէ ձևով այս հարցին կարող են անդրադառնալ և ազդեցություն ունենալ, որպեսզի բացվի կյանքի ճանապարհը: Որպեսզի ուշ չլինի, ինչպես երեկ, չշարունակվեն մահվան դեպքերը:
Հայտարարել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիները:
Ակցիայի անդամները անդրադարձան երեկվա սովամահության դեպքին, ասելով, որ 120 հազար մարդուց արդեն ունենք 119,999 մարդ, և այս թվերը զուտ թվեր չեն, նրանք իրենց հարազատներն են, իրենց ընտանիքները:
«Խնդրում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից պահանջեք, որպեսզի այսօրվա նիստը առավելագույնը տա, որպեսզի Ադրբեջանը կասեցնի իր ցեղասպան քաղաքականությունը»,- ասել են նրանք: