ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
100-հազարական դրամները վճարելու համար բյուջեից 10 մլրդ դրամ է հատկացվել, որից 8 մլրդ-ն արդեն ստացել են.Վարչապետի խոսնակ

100-հազարական դրամները վճարելու համար բյուջեից 10 մլրդ դրամ է հատկացվել, որից 8 մլրդ-ն արդեն ստացել են.Վարչապետի խոսնակ

Կոտայքի մարզում այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 24.141 անձ կա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ասուլիսում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ներկայացնելով Կոտայքին գումար հատկացնելու կառավարության որոշումը և տեղեկացնելով, որ այն առաջինն է մարզերի շարքում, իսկ ապաստանած բռնագաղթածների թվով երկրորդը Արարատի մարզն է:

Նրա խոսքով՝ կառավարության որոշմամբ 1 մլրդ 360 մլն դրամ պետությունն արդեն հատկացրել է Հայաստանի տարբեր մարզպետարաններին բռնագաղթածների առաջնային խնդիրների լուծման համար:

Բաղդասարյանը հայտնեց, որ 100-հազարական դրամները վճարելու համար պետական բյուջեից 10 մլրդ դրամ է հատկացվել, որից 8 մլրդ-ն արդեն ստացել են, իսկ առաջիկա 6 ամիսների համար տան վարձավճարների և կոմունալ ծախսերի համար 27 մլրդ է հատկացվելու, ինչը գումարային կկազմի 38 360 մլրդ դրամը:

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ կառավարությունը չզեկուցվող հարցերի թվում երկու որոշում է ընդունել բռնագաղթածների վերաբերյալ կրթության ոլորտում կարգավորումների համար՝ առաջինով կանոնակարգելով ուսուցիչենրի՝ աշխատանքի ընդունման հարցերը, երկրորդով՝ կփոխհատուցի ուսանողների վարձավճարները ՀՀ բուհերում:

  • Կիսվել: