երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել է. նա տեղափոխվել է հիվանդանոց

Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել է. նա տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին Գլխավոր դատախազության դիմաց ի աջակցություն սյունեցիների բողոքի ակցիա է անցկացվում:

Նշենք, որ բողոքի ակցիայի ժամանակ պատ կազմած ոստիկանների հետ տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ:

Տեղում հավաքվածները ոստիկանին առաջին օգնություն են ցուցաբերեցն, նրան տեղափոխեցին հիվանդանոց:

Հիշեցնենք, որ մինչ այդ Դատախազության դիմաց հավաքված քաղաքացիները հավկիթներ են նետել շենքի ուղղությամբ, որոնցից որոշները պատ կազմած ոստիկաններից ոմանց են դիպել, ինչից հետո իրավիճակը լարվել է, և ոստիկանների ու բողոքի ակցիայի մասնակիցերի միջև հրմշտոց ու բախում է սկսվել:

 

 

  • Կիսվել: