շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրահանգչամեթոդական պարապմունք ՊՆ վարչական համալիրում

Հրահանգչամեթոդական պարապմունք ՊՆ վարչական համալիրում

Տեղեկատվական անվտանգության ապահովման և մեդիագրագիտության մակարդակի բարձրացման նպատակով օգոստոսի 11-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք:

ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի սպաները և ՊՆ մամուլի քարտուղարը ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվության արտահոսքի վտանգները, տեղեկատվության փոխանակման, արտահոսքի կանխարգելման, գաղտնիության ռեժիմի պահպանման, ինչպես նաև զորամիավորումների և զորամասերի գործունեության լուսաբանման առանձնահատկությունները։

Քննարկվել են ոլորտի կարգավորմանն ու զարգացմանն ուղղված առաջարկներ, պարապմունքի մասնակիցների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

  • Կիսվել: