չորեքշաբթի, հունիս 12
12 / 6 / 2024
ՊՆ փոխնախարար Բրուտյանը Սլովակիայում է. քննարկվել են ՀՀ-Սլովակիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր

ՊՆ փոխնախարար Բրուտյանը Սլովակիայում է. քննարկվել են ՀՀ-Սլովակիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը, պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ներդրումների և առևտրի զարգացման գործակալության գլխավոր տնօրենի և ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

  • Կիսվել: